ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում առաջարկել է 10 օրվա ընթացքում բանակցություններ անցկացնել ՌԴ-ի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասինՎաշինգտոնում լրագրողներին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին։
«Նրանք քննարկել են առաջիկա 10 օրում անմիջական բանակցությունների անցկացում Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև, որպեսզի փորձեն թուլացնել լարվածությունը, հայտարարել է Փսակին։
«Քերրին նախարար Լավրովին փոխանցել է, որ ԱՄՆ-ը մեծ անհանգստությամբ է նայում վերջին 24 ժամվա իրադարձություններին Խարկովում, Դոնեցկում, Լուգանսկում և Մարիուպոլում»,- հավելել է Փսակին։











































