Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Սա հատվածական օրենք է՝ ոչինչ չտվող»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը պետք է փոխվի: «Պետությունը պետք է մասնակից լինի մետաղական հանքարդյունաբերությանը, պետք է բաժնեմաս ունենա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































