Մոնիկա Բելուչին կրկին Dolce&Gabbana-ի դեմքն է դարձել է, գրում է spletnik.ru-ն: Այս անգամ իտալացի գեղեցկուհին ներկայացրել է դիզայներական հայտնի դուետի շրթներկի գիծը:
Հատկանշական է, որ պոստերի համար նրան լուսանկարել է ինքը՝ Դոմենիկո Դոլչեն, որն առաջին անգամը չէ, որ բրենդի գովազդային արշավներում որպես լուսանկարիչ է հանդես գալիս, սակայն սեփական գծի բյութի-պոստերի վրա նա առաջին անգամ է աշխատում:
Ֆոտոշարքում մոդելը ներկայացել է հայտնի բրենդի միանգամից երեք զգեստներով՝ կարմիր, մարմնագույն գույնի և սև:









































