Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Ուժեղ հարված Փաշինյանի հեղինակությանը․ գաղտնի աշխատավարձերի սկանդալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

«Հետքի» փոխանցմամբ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։

Մինչդեռ, առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։

Որևէ մեկը չի վիճում, որ պաշտոնյաները Հայաստանում նորմալ աշխատավարձ պետք է ստանան՝ արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու համար, մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդ քայլին գնացել գաղտնի՝ չեզոքացնելով այն ռացիոնալ մոտիվը, որի մասին խոսեցինք։

Փաշինյանն իրականում շատ վատ նախադեպ է ստեղծել կամ ավելի ստույգ՝ կառավարման իր ոճով նմանվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանություններին, երբ «գաղտնի» հրամանների փոխարեն՝ պաշտոնյաներն աշխատավարձ էին ստանում ծրարներով։

Ամեն դեպքում՝ վարչապետի գաղտնի հանձնարարականն ապօրինի է ու հակասում է Հայաստանի օրենսդրությանը՝ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ կբերի կառավարությունը։

Սակայն շատ ավելի էական է այն հանգամանքը, որ հեղափոխությունը չլուծեց, այսպես կոչված, իշխանական էլիտայի արտոնությունների համակարգի վերացման հարցը՝ սկսած կառավարական ամառանոցի պարիսպներից, վերջացրած՝ Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացված ավտորիտար օրենսդրությունով ու Փաշինյանի քննարկվող հանձնարարականով։ Ավելին՝ իշխանությունները գնացին կառավարության կառուցվածքի օպտիմալացման, 17 նախարարությունները դարձրեցին 12, բայց վերջնահաշվարկում՝ հաջորդ տարի պետական կառավարման մարմիններում կրճատելու փոխարեն կավելանա կառավարության աշխատակազմը (հաստիքների թվաքանակը ավելանալու է 534 ով)։ Այլ խոսքով՝ բյուրոկրատական համակարգը կրճատվելու փոխարեն, ավելի ամրապնդվում է։

Կարող ենք ենթադրել նաև, որ աշխատավարձերը գաղնի բարձրացնելով՝ Փաշինյանը փորձում է վարչական ռեսուրսի միջոցով լուծել սեփական թիմի ստեղծման հարցը։ Այստեղ էլ որևէ օրիգինալ բան չենք տեսնում ու ձևավորվելիք թիմը, նախկինի օրինակով, չի ունենալու քաղաքական, արժեքային բաղադրիչ։

Ումի՞ց է Փաշինյանը թաքցրել իր հանձնարարականը։

Պատասխանը պարզ է․ առաջին հերթին՝ հասարակությունից, որովհետև ստացվում է՝ հեղափոխություն իրականացրած հասարակությունը պարտավոր է ըմբռնումով կրել զրկանքները, իսկ հարթակի տղաները վերածվում են նոր էլիտայի՝ աստիճանաբար օտարանալով ժողովրդից։ Մյուս կողմից՝ տեղեկատվությունը թաքցվել է նաև պատգամավորներից, որովհետև աբսուրդային իրավիճակ է ստեղծվում, երբ խորհրդարանական երկրում անգամ փոխնախարարը կարող է ավելի շատ աշխատավարձ ստանալ, քան՝ պատգամավորը։

Սակայն շատ ավելի վտանգավոր է նախադեպը։ Եթե կառավարության ղեկավարը կարող է գաղտնի աշխատավարձեր բարձրացնել, ապա ո՞րն է երաշխիքը, որ նա չի գնա գաղտնի այլ քայլերի, որոնք կարող են հասարակության սրտով չլինել կամ չբխել պետության շահերից։

Ամեն դեպքում՝ այս պատմությանն ուժեղ հարված է հասցնելու կառավարության հեղինակությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում