Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին օրենքի նախագիծը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր մեջ դեժավյուի տպավորություն է արթնացնում, երբ ընդդիմության նախագծերը մերծվում են, և կառավարությունն ասում է, թե ինքը բերելու է համակարգային փաթեթ. «Նախորդ իշխանությունը նույն կերպ էր ասում: Ես չեմ բացառում, որ այս մերժված նախագծերում կառավարությունը մի ստորակետ կփոխի և կբերի կներկայացնի: Ձեր հակընդդեմ հիմնավորումները անլուրջ են»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































