Դերասանուհի Քեյթ Հադսոնը ամերիյան Ann Taylor ընկերության հետ համատեղ փոքրիկ սև զգեստների հավաքածու է թողարկել:
Ի տարբերություն Քեյթ Մոսի Topshop-ի համար պատրաստած հավաքածուի, Հադսոնի գիծն ավելի փոքր է, այն կազմված է հինգ սև փոքրիկ զգեստներից, գրում է Vogue.ua-ն:
Դրանցից մեկով դերասանուհին մասնակցել է իր դիզայներական գործերի՝ կալիֆոռնիական Chateau Marmont հյուրանոցում կայացած ներկայացման արարողությանը:
Նշենք, որ Քեյթի զգեստները հատուկ անուններ են կրում՝ Best Actress, Camera Ready, London Love, Romantic և Late Nighter: Բոլոր զգեստներն էլ առանձնանում են ռոմատիկ, սեքսուալ ոճով:









































