Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կատարվել է կողոպուտի համարձակ, բայց անհաջող մի փորձ։ Հեռուստատեսախցիկի առաջ, երբ տուժածը փողոցում հարցազրույց էր տալիս, չարագործը պոկել է նրա վզի ոսկե շղթան, գրում է O Tempo–ն։
RJTV հեռուստաալիքի օպերատորի տեսախցիկը խոշոր պլանով ֆիքսել է, թե ինչպես երիտասարդը վազել է կնոջ կողմը, պոկել թանկարժեք զարդն ու դիմել փախուստի։
Հնարավոր հետապնդողներից խուսափելու համար գողը վազքով կտրել անցել է ծանրաբեռնված փողոցը։ Թեև հանցագործությունը կատարվել է հաշված վայրկյանների ընթացքում, իսկ կինը հասցրել է ճչալ, հարցազրույց վարող լրագրողն իրեն չի կորցրել ու նետվել է գողի հետևից։ Սակայն նա ավելի ճկուն է գտնվել ու թաքնվել է։
Վազելիս գողը ձեռքից վայր է գցել ավարը, և ոսկյա շղթան վերադարձվել է կնոջը։









































