ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։
Նա հավելել է, որ այդպիսի որոշումը կդիտարկվի անհրաժեշտության դեպքում։
Պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները նախընտրում են խաղաղությունը, ոչ թե պատերազմը։
«Մենք նախընտրում ենք պատերազմի փոխարեն խաղաղությունը»,-ասել է նա։