Volocopter ընկերությունը ցուցադրել է Սինգապուրում օդային տաքսիի համար նախատեսված տերմինալի իր առաջին լայնամասշտաբ նախատիպը, հայտնում է New Atlas-ը:
Ըստ նախագծողների, VoloPort-ը տերմինալ կդառնա թռչող տաքսի ծառայությունների համար, որոնք կտեղակայվեն ապագայի քաղաքային կենտրոններում: Volocopter-ը, ինչպես և թռչող տրանսպորտային միջոցների նմանատիպ հայեցակարգեր ունեցող մյուս ընկերությունները, ձգտում է կրճատել քաղաքներում օդի աղտոտվածությունը՝ էլեկտրական թռչող սարքերի միջոցով:
18-ռոտորանոց թռչող մեքենայի վերջին տարբերակը կկարողանա տեղափոխել երկու մարդ՝ մարտկոցների մեկ լիցքավորմամբ հաղթահարելով 35 կմ և զարգացնելով մինչև 100 կմ/ժամ արագություն: