ԱՄՆ-ի զինված ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են Սիրիայի հյուսիսում գտնվող «Ալ-Քուլաիբ» ռազմաօդային բազան՝ չսպասելով Սիրիայի կառավարական բանակի ժամանմանն այնտեղ, հայտնում է SANA-ն:
Բազայում, որը նախկինում օգտագործվում էր միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ու ուղղաթիռները ընդունելու և ուղարկելու համար, ոչնչացվել է, ներառյալ՝ թռիչքուղին:
Զինվորականները տարհանում են նաև Հասաքա նահանգում մնացած բազաները: Մասնավորապես, խոսքը Եփրատ գետի ափին գտնվող ամբարտակի մոտակայքում տեղակայված քաղաքի մասին է:
Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայի հյուսիսային հատվածից տարհանել այնտեղ մնացած ամերիկյան զինվորականներին՝ կապված տարածաշրջանում շարունակվող թուրքական հարձակման հետ: