Գերմանիայում ձերբակալվել են բելառուսական կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ, որոնք զբաղվում էին բեռնատարներից ապրանքներ գողանալով: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Եվրոպական ոստիկանական գործակալության հայտարարությանը:
Հանցախմբի չորս անդամների բռնել են հոկտեմբերի 10-ին: Ձերբակալության ընթացքում գողացված հեռուստացույցներով բեռնատար է բռնագրավվել:
Հանցավոր խմբավորման կազմում Բելառուսի առնվազն վեց քաղաքացի է եղել: Նրանք ապրանքները գողացել են ավտոկայանատեղիներում և ավտոմայրուղիների հանգստյան գոտիներում կայանած բեռնատարներից:
Գողությունների շարքի հետաքննությունը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերին և շարունակվում է մինչ օրս: Կասկածյալներին հայտնաբերելու և բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Եվրապոլի օրինապահ մարմինների ներկայացուցիչները: