Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական և հատուկ դպրոցների աշակերտների հետ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող՝ անչափահասների կողմից կամ մասնակցությամբ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառներն ու պայմանները վերացնելուն, մատաղ սերնդի մոտ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քրեական քաղաքականության համատեքստում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները շարունակում են տարեկան ծրագրերով նախատեսված՝ հանցավորության դեմ պայքարում անչափահասների հետ տարվող ակտիվ աշխատանքները:

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ շրջանակներում, մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ նախորդ օրերին նշված վարչական շրջանների դատախազության դատախազները Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ոստիկանության բաժինների անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժանմունքների ծառայողների հետ հանդիպումների շարք են անցկացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գործող մի շարք ուսումնական և հատուկ հաստատություններում:

«Քաղաքացու իրավաչափ վարքագիծը՝ որպես պետության զարգացման նախապայման», «Քաղաքացին՝ որպես իրավունքների և պարտականությունների կրող», ինչպես նաև «Իրավունքի գերակայությունը՝ որպես պետության զարգացման հիմք» խորագրերի ներքո հանդիպում-քննարկումներ են կայացել Երևանի թիվ 54 ավագ դպրոցի, Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի, «Հայ-չինական բարեկամության» դպրոցի աշակերտների և ուսուցչական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ: Դրանց ընթացքում անդրադարձ է կատարվել առաձնակի կարևորության այնպիսի հարցերի, ինչպիսիք են օրինակ՝ իրավունք և պարտականություն հասկացությունների բովանդակությունը և դրանց ազդեցությունը մարդու կամ նրա վարքագծի նկատմամբ, իրավունքի և օրենքի դերը՝ որպես քաղաքացու վարքագծի կարգավորիչ և դրանց արժեքը հասարակության և պետության համար, իրավունքի գերակայությունը՝ որպես հիմնարար սահմանադրական սկզբունք:

Դատախազների և ոստիկանության ծառայողների կողմից առանձին այցելություն է կատարվել նաև նշված վարչական շրջանում գործող «Զատիկ» մանկատուն: Սաների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքացիների իրավաչափ վարքագծի կարևորությանը, հասարակական հարաբերություններում իրավունքի և օրինականության ապահովման անհրաժեշտությանը, օրենքի հանդեպ վերաբերմունքին, պատասխանատվության անխուսափելիության, իրավաընկալմանը վերաբերող խնդիրներին:

Բոլոր հանդիպումների ընթացքում դատախազների կողմից շեշտադրում է կատարվել հատկապես հանցավոր վարքագծի ձևավորման կրիմինոգեն գործոնների, անչափահասներին իրավախախտման մղող բացասական ազդակների ազդեցությունից զերծ մնալու անհրաժեշտության վրա:

Աշակերտներն իրազեկվել են հանցավոր արարքների կատարման քրեիրավական հետևանքների, անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, քրեական դատավարության շրջանակներում նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:

Հանդիպումներն ընթացել են ակտիվ երկխոսության ձևաչափով, որոնց ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել, մասնավորապես, մեղադրանքի, քրեական իրավունքի և քրեական դատավարության, հանցավորության դեմ պայքարում քաղաքացու և հասարակության դերակատարության և այլնի վերաբերյալ:

Կարևորելով նման քննարկումների կանխարգելիչ և կրթադաստիարակչական նշանակությունը՝ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում