Նյու Յորքում գնացքի վթարի հետևանքով պարալիզացված տղամարդը պահանջում է 100 մլն դոլար, հայտնում է ITAR-TASS-ը:
Վթարի հստակ պատճառը դեռ պարզված չէ, այդ գործով մեղադրանք դեռ ոչ ոքի չի առաջադրվել:
Ամերիկացի 39-ամյա Սեմյուել Ռիվերան, որը հաշմադամ էր դարձել անցած տարեվերջին տեղի ունեցած վթարի հետևանքով, դատական հայց է ներկայացրել մեգապոլիսի իշխանությունների դեմ:
Վթարի հետևանքով գնացքի 8 վագոններից 7-ը, որում գտնվում էր 150 մարդ, դուրս էր եկել ռելսերից: Զոհվել էր 4 մարդ, ավելի քան 70-ը տուժել էին:







































