Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Բո Քոֆրոնը, ով հայտնի է նաև Lunchbox Dad մականունով, սիրում է կրեատիվ դիզայնով սենդվիչներ ու այլ ուտեստներ պատրաստել դստեր՝ Էբիի հետ դպրոց ուղարկելու համար: Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը:
Գեղեցիկ դիզայնից բացի՝ Քոֆրոնը մեծ նշանակություն է տալիս նաև պատրաստվող կերակուրի սննդարարությանն ու առողջարարությանը:
Նա այնպես է ձևավորում կերակուրները, որ հեքիաթի հերոսները «հյուր գան» դստերն ընդմիջման ժամանակ և կտրեն միտքը դասերից:













































