ՍԴ որոշումից հետո բոլորս ունենք մեկ խնդիր՝ կենսաթոշակային կուտակային համակարգի օրենսդրությունը համապատասխանեցնել սահմանադրությանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա՝ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ, որն սկսել է իր աշխատանքները: Ինչ վերաբերում է վերահաշվարկին, ապա, ըստ նախարարի, եթե օրենքում փոփոխությունները ենթադրեն վճարների չափերի փոփոխություններ, համապատասխան վերահաշվարկ կլինի:
Հարցին, թե կցանկանա՞ արդյոք մնալ նոր ստեղծվելիք կառավարության կազմում, Ա. Ասատրյանը պատասխանեց. «իմ կարծիքը, կարծում եմ, այդքան էլ հետաքրքիր չպիտի լինի այս պահին»: Հարցին, թե ինքը ցանկություն ունի՞ աշխատելու նոր կառավարությունում, Ասատրյանը պատասխանեց. «Եթե կլինի անհրաժեշտություն աշխատանքները շարունակելու, կշարունակեմ»:











































