Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտող Անկուր Մեխտան ստեղծել է նախագիծ, որը մարդկանց թույլ է տալիս տնային պայմաններում տպել թղթե ռոբոտներ՝ գրում է hitech.vesti.ru-ն:
Նման ռոբոտի արժեքը չի գերազանցում 20 դոլարը, ընդ որում՝ այն ի վիճակի է ինքնուրույն տեղաշարժվել ու իրեր բռնել:
Մեխտայի նախագիծը հիմնված է բարդ մաթեմատիկական հաշվարկների վրա: Հետազոտողի մշակած համակարգի համաձայն՝ հնարավոր է պատրաստել ռոբոտի թղթե հիմք համար, ապա այն լցնել 20 դոլար արժողությամբ էլեկտրոնային միջուկով:
Թղթե մարմնի հաշվարկները կատարվում են հատուկ համակարգչային ծրագրով:
Մեխտայի թիմը արդեն թղթից ստեղծել է մեծ քանակությամբ հասարակ ռոբոտներ, որոնք կարող են տեղաշարժվել տարբեր ուղղություններով, բռնել ու բարձրացնել առարկաներ:








































