ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության հիմնադրամին միջոցների հավաքման երեկոյի ելույթում ԱՄՆ գործող Կոնգրեսը համարել է երկրի պատմության մեջ ամենաքիչ արդյունավետը, հայտնում է INTERFAX-ը:
«Սա ժամանակակից պատմության ամենապակաս արդյունավետ Կոնգրեսն է»,- ասել է Օբաման:
Նա նաև հանրապետականներին քննադատել է միգրացիայի և նվազագույն աշխատավարձի ոլորտներում դեմոկրատների առաջարկած օրինագծերն արգելափակելու համար:
Իսկ հենց Օբամայի վարկանիշն ամերիկացիների շրջանում հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ 41%-ի:







































