Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը

Հրայր Թովմասյանը նախկինում իր սրած մախաթի արդյունքն է քաղում

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելն ու հարցաքննելը առիթ է դարձել, որ նրանց համակիրներն աղմուկ բարձրացնեն ԱԱԾ-ի շենքի մոտ և սոցիալական ցանցերում, զուգահեռներ անցկացնեն նույնիսկ 1937 թվականի հետ, հայտարարեն, որ իբր իշխանությունները նրանց «ժողովրդի թշնամի» են համարում։ Եվ սա այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բարոյական, ֆիզիկական տարաբնույթ ճնշումների, քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց բազմաթիվ վկայություններ կան՝ օրենքների կոպտագույն խախտումներով։ Ժամանակին ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ նրա համակիրները ոչ միայն այդ մասին բարձրագոչ հայտարարություններ չեն արել, այլև աջակցել են գործող ռեժիմին՝ հետապնդումներ իրականացնելիս։

Մարտի 1-ի գործով մի շարք քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանած փաստաբան Հարություն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե խախտվե՞լ են արդյոք Հրայր Թովմասյանի մերձավորների իրավունքները, երբ նրանց կանչել են հարցաքննության, սեռը, տարիքը կարո՞ղ են որոշիչ գործոն լինել, որպեսզի նրանց չհրավիրեն ԱԱԾ։

«Օրենքի խախտում չկա, որ մարդուն կանչում են հարցաքննության, գուցե քրեական հետապնդում իրականացնող մարմինը հիմքեր ունի դրա համար։ Եվ որևէ պաշտոնատար անձ չպետք է խոչընդոտի քրեական հետապնդում իրականացնող մարմնի գործողություններին։ Քրեական հետապնդում իրականացնող մարմինն ունի այդ իրավունքը՝ անկախ այն բանից, թե ինչ սեռի, տարիքի կամ ազգային պատկանելություն ունի հարցաքննվողը։ Որ այդ ամենը քաղաքական նպատակ է հետապնդում՝ երկու կարծիք լինել չի կարող։ Կանչել են, որ ազդե՞ն Հրայր Թովմասյանի վրա։ Համենայնդեպս, դրանից այդպիսի հոտ է գալիս։ ԱԱԾ-ն, իհարկե, իրավունք ունի ՍԴ նախագահի հարազատներին կանչել հարցաքննության, եթե առերևույթ հանցագործություն է ուզում բացահայտել։ Եթե իրականում կա նման բան, ապա քննիչը կարող էր անձամբ ներկայանալ Հրայր Թովմասյանի տարեց հորը ու հարցաքննել»,- ասաց փաստաբանը։ Նա վկայակոչում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ կետը, համաձայն որի՝ քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում լիազորված է պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին։

Նկատեցինք, որ օրեր առաջ ՍԴ-ն, առանց վարույթ ընդունելու, մերժեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին» որոշման նախագիծը։

«ԱԺ-ի դիմումն իրականում թույլ էր, ԱԺ-ն ավելի շատ բարոյական հարթության մեջ էր այդ դիմումը ներկայացրել, իրավական առումով այն թույլ էր։ Եվ ՍԴ-ն, ի վերջո, ինքն է որոշում այդ նախագիծը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը պետք է այնքան հեռատես գտնվեր, որ հաշվի առներ՝ իր ուղարկած դիմումը ՍԴ-ն վարույթ կընդունի՞, թե՞ ոչ։ Եվ հիմա իշխանությունը փորձում է ուժային կառույցներին օգտագործել այդ անձի հարազատներին բերման ենթարկելու և հարցաքննելու համար»,- նշեց Հարություն Բաղդասարյանը։

Փաստաբանը նշում է, որ ԱԺ-ն այնքան վստահ է եղել իր ուժերի վրա, որ նման հայց է ներկայացրել ՍԴ, պատասխանն էլ եղել է բացասական, ինչի հետևանքով ԱԺ-ն ավելի է ուժեղացրել Հրայր Թովմասյանի դիրքերը։

Հակադարձեցինք, որ փաստեր են ներկայացվում Հրայր Թովմասյանի՝ ապօրինի կարգով ՍԴ նախագահ ընտրվելու մասին։

«Երբ այդ ժամանակ ընդունվում էր նոր Սահմանադրությունը, կարելի էր ենթադրել, որ Հրայր Թովմասյանն այն հեղինակել է, որպեսզի դառնա ՍԴ-ի նախագահ։ Կարելի էր ենթադրել, որ մինչև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալը նախկին իշխանությունը որոշել էր, որ նրան փոխարինելու է Հրայր Թովմասյանը։ Բայց սրանք տեսական հարցեր են, և ՍԴ-ի որոշումը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանն օրենք չի խախտել։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ նա ԱԺ պատգամավոր է մնացել ՍԴ-ի նախագահ ընտրվելուց հետո, այդ տրամաբանությամբ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ նախարար են նշանակվում, բայց մնում են ԱԺ պատգամավոր՝ մինչև նախարարի աթոռին նստելը։ Միշտ չէ, որ անմիջապես նոր պաշտոնի նշանակվելուց հետո մարդիկ թողնում են նախկինը, պրակտիկայում շատ կան նման դեպքեր։ Իսկ Հրայր Թովմասյանը նախկինում իր սրած մախաթի արդյունքն է քաղում։ Բայց ես ձեռնպահ կմնամ ասելու, թե Հրայր Թովմասյանն օրենք է խախտում։ Նույնիսկ հիմնավոր չէ, որ եթե իր քավորը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, ապա ինքը պետք է ինքնաբացարկ հայտներ կամ չմասնակցեր ՍԴ-ի նիստերին։ Դրանք այն հիմքերը չեն, որ Հրայր Թովմասյանին կանչեն պատասխանատվության։ Նրան պետք է պատասխանատվության կանչեն այլ հիմքերով։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամբողջությամբ կոռուպցիա է եղել։ Այդ ամբողջությամբ կոռուպցիայի մեջ պետք է տեսնել, թե ինչպես էին այն ժամանակ նշանակվում ՍԴ-ի նախագահ։ Եթե այդտեղ գտնեն կոռուպցիոն ռիսկեր, ապա դա կլինի հիմնավոր։ Իսկ այսօրվա իշխանություններն ասում են, որ կա կոռուպցիա, բայց այն բացահայտելուն ուղղված գործողություններ չի կատարում»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում