Դիլիջանի միջազգային դպրոցը տոնում է իր հնգամյակը: Այս կապակցությամբ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ դպրոցը ունիկալ է ամբողջ Հայաստանում. «Իսկ ինչ վերաբերում է Տավուշին, մենք Դիլիջանը դիտարկում ենք որպես կրթական և ինտելեկտուալ տուրիզմի զարգացման կենտրոն»:
Նրա խոսքով՝ աշխարհի տասնյակ երկրների երիտասարդներ են սովորում դպրոցում, ինչը վկայում է դպրոցի հանդեպ մեծ հետաքրքրության մասին:
Տավուշի մարզպետը կարծում է, որ դպրոցի ներառականության վրա դեռևս աշխատելու տեղ կա. «Աշխարհագրորեն դպրոցը մի փոքր առանձնացված է: Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այն պիտի ինտեգրվի քաղաքին և քիչ պիտի տարբերվի մնացած աուրայից, որ կա քաղաքում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: