Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու ծրագրերն ուժի մեջ են մնում, համապատասխան պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները կստորագրեն մայիսին, ըստ Ria Novosti-ի՝ հինգշաբթի օրն ասել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Եվրասիական տնտեսական միությունը կկայանա: Երեք երկրների նախագահները լի են 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ մայիսին պայմանագիր ստորագրելու վճռականությամբ: Հույս ունեմ, որ այդ ծրագրերը կիրագործվեն»,- Բեռլինում տեղի ունեցած «Արևելյան համաժողովին» ասել է Շուվալովը: Նա վստահ է, որ ժամանակի ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը ԵՄ-ի հետ կքննարկի «տնտեսական ընդհանուր տարածությունը կամ նույնիսկ ազատ առևտրի գոտին»:







































