ԱՄՆ-ն իր արտասահմանյան ահաբեկչական խմբավորումների ցուցակում է ներառել նաև «Անսար Բեյթ էլ-Մաքդիս» եգիպտական արմատական խմբավորմանը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով պետդեպարտամենտին:
Նրա տվյալներով, 2011-ին Եգիպոսում հեղափոխությունից հետո ստեղծված «Անսար Բեյթ էլ-Մաքդիս» կազմակերպությունը «պատասխանատվություն է կրում Իսրայելի և Եգիպտոսի անվտանգության ուժերի վրա հարձակումների համար», ինչպես նաև այդ երկիր ժամանող զբոսաշրջիկների վրա գործած հարձակումների համար: Այն որոշ առումով «Ալ-Քայիդա»-ի գաղափարակիր է, սակայն դրա ճյուղը չէ:
Վերոնշյալ կազմակերպությունը մասնավորապես կազմակերպել է 2012-ի հուլիսին Սինայի գազատարի պայթեցնելը, Էլայթի հրթիռակոծումը`2012-ի օգոստոսին և այլն:












































