Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ապրիլի 9-ին երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել` Ուկրաինայի դրության վերաբերյալ, գրում է Vesti.ru-ն:
Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Քերրին ասել է, որ ԱՄՆ-ը կօգտագործի իր ազդեցությունը Կիևի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համազգային, ներուկրաինական երկխոսություն կազմակերպեն: Նման կերպ հնարավոր է կարգավորել դրությունը Ուկրաինայի հարավ-արևելքում, ասել է Քերրին:









































