ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքի դրության խաղաղ կարգավորումը: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքիին:
«Պետքարտուղարը խոսել է վարչապետ Յացենյուկի հետ, շնորհակալություն հայտնել նրան`առաջնորդին հատուկ բնավորության համար: Նրանք նաև քննարկել են Արևելյան Ուկրաինայի դրությունը խաղաղությամբ հարթելու ուղիները»,- ասել է Փսաքին:











































