Տանզանիայում կտեղադրվեն հատուկ դաշտային մոծակոսրսիչներ, որոնք կորսան մալարիա տարածող մոծակներին: Իսկ միջատներին գրավելու են կեղտոտ գուլպաների բուրմունքով: Տանզանիայի գիտնականների կողմից առաջարկված այս մեթոդը հավանության է արժանացել միջազգային բարեգործական կազմակերպություններում:
Կեղտոտ գուլպաների հոտին մոծակների արձագանքնելու փաստն ուսումնասիրել են Իֆաքարայի առողջապահության ինստիտուտի մասնագետները: Գիտնականները եկել են եզրակացության, որ կեղտոտ գուլպաների հոտը 4 անգամ ավելի է ձգում մոծակներին, քան մարդու մարմնի հոտը: Նախատեսվում է, որ մոծակորսիչները կտեղադրվեն փողոցներում, ինչը կպաշտպանի մարդկանց բնակարանները մոծակներից:








































