Մյունխենի «Բավարիա»-ի նախկին հարձակվող, բրազիլացի Ջովանե Էլբերը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի այս խաղարկությունում «Բավարիա»-ին միայն «Ռեալ»-ը կարող է կանգնեցնել:
«Բավարիա»-ն հիմա ավելի ուժեղ է, քան նախորդ տարի: Իհարկե, կտեսնենք, թե ինչ այսօր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում: Բայց ես վստահ եմ, որ միայն մեկ ակումբ, որը կարող է կանգնեցնել «Բավարիա»-ին Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում, և դա Մադրիդի «Ռեալ»-ն է»,- Էլբերի խոսքերն են փոխանցում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Մադրդի «Ռեալ»-ը արդեն նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր՝ ընդհանուր դիմակայությունում 3:2 հաշվով առավելության հասնելով Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ, իսկ «Բավարիա»-ն այս պահին սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Առաջին դիմակայությունը ավարտվել է ոչ-ոքի 1:1 հաշվով:






































