Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի (NHS) աշխատակիցները թմրամոլության դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել: Փորձարկման շրջանակներում այդ կազմակերպության հսկողության տակ գտնվող կլինիկայում՝ հիվանդներին 10 ֆունտ սթերլինգի կտրոն կտրամադրեն այն դեպքում, եթե նրանց անալիզներում արգելված նյութեր չհայտնաբերվեն: Այս մասին այսօր գրել է Independent հրատարակչությունը:
Ենթադրվում է, որ այդ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն երկու տարի անց, սակայն, որոշ մանրամասներ հայտնի կդառնան արդեն մինչև ուսումնասիրության ավարտը: Թմրամոլները պետք է ամեն շաբաթ մեզի անալիզ հանձնեն: