Աուտիզմով տառապող երեխաների հարազատները ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում դատի են տվել Walt Disney ընկերությանը` կապված այն բանի հետ, որ նման երեխաներին թույլ չի տրվում շրջանցել հերթերը` ատրակցիոններից օգտվելու համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով, 2013-ի հոկտեմբերից Disney ժամանցային այգիները դադարել են աուտիզմով տառապող երեխաներին՝ հյուրերի համար նախատեսված օգնության քարտ տրամադրել, որը թույլ կտա նրանց և նրանց հարազատներին շրջանցել հերթերը: Դրա փոխարեն ընկերությունը առաջարկել է հաշմանդամների համար նախատեսված քարտեր` ատրակցիոնից օգտվելու համար կոնկրետ ժամով: Ընկերությունը դա բացատրում է նրանով, որ այցելուները չարաշահում են այդ քարտերը:
16 հայցորդներ հայտարարել են, որ ընկերությունը խախտում է ամերիկյան հաշմանդամների մասին ակտի կանոնները:










































