«Բոլթոնի ծրագիրն է՝ րոպե առաջ ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի, ավելի շուտ՝ ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը Արցախի եւ Իրանի սահմանին»,-քիչ առաջ Ստեփանակերտում հրավիրած ասուլիսին հայտարարեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը։
«Վերջին ամիսներին մենք տեսանք նավերի հետ Պարսից ծոցում կատարվածը, տեսանք անօդաչու սարքերը։ Մեզ համար կասկած չկա, որ այդ ծրագիրը արեւմտյան ծրագիր է, որը ուղղորդվում է ԱՄՆ-ի կողմից, ես չեմ ասում, որ նախագահ Թրամփի կողմից, բայց այդ ծրագիրը շարունակությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացում, ՀՀ-Իրան հարաբերությունների վատթարացում»,-հայտարարեց Բալասանյանը։