«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակման առաջատար Ուեյն Ռունին ESPN-ի հետ զրույցում ընդգծել է, որ թիմը պատրաստ է «Բավարիա»-ի հետ մարտնչել հանուն հաղթանակի:
«Ամեն տարի թիմերից մեկը համարվում է Չեմպիոնների Լիգայի ֆավորիտը: Բայց միշտ չէ, որ ֆավորիտները հաղթում են:
Երբ «Չելսի»-ն նվաճեց գավաթը, մինչ այդ 3 անգամ մրցաշարից դուրս մնալու սահմանին էր: Հավատում ենք, որ կարող ենք կիսաեզրափակիչ դուրս գալ:
Մեր թիմում բավականաչափ բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում»:








































