Facebook սոցցանցում Հնդկաստանում գրանցված օգտատերերի թիվը գերազանցել է 100 մլն-ը, հայտնում է ինտերնետ-պորտալի ղեկավարությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսպիսով, Հնդկաստանը ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում է՝ սոցցանցից օգտվողների թվով:
Ներկայում Facebook-ը հուսով է հնդիկ բաժանորդների թիվը հասցնել մինչև 1 մլրդ-ի:
Սոցցանցի տարածվածությունը երկրում ավելանում է բջջային հեռախոսների շուկայի աճով ու համացանցին մատչումի ընդլայնմամբ:










































