«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, շրջանառության մեջ է դրել «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:
Նախագծով առաջարկվում է օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրել այսպես. «Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի կասեցնել (ժամանակավորապես դադարեցնել) կասկածյալի կամ մեղադրյալի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ»:
Եթե, օրինակ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որևէ գործով ներգրավվի որպես կասկածյալ կամ մեղադրյալ, ապա նրա լիազորությունները անմիջապես կդադարեցվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: