Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոստացել է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է իրանական Press TV-ն:
«Մենք ամբողջությամբ պատրաստ ենք աջակցել, որպեսզի տարածաշրջանում բոլոր խնդիրները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը, կարգավորվեն արադարացի կերպով և միջագային կոնվենցիաների շրջանակում»,- ասել է Ռուհանին Թեհրանում Ալիևի հետ հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, այսօր Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Թեհրան:







































