Միջազգային վարկանշային Moody’s Investors Service գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Կիևի և Խարկովի վարկանիշերն ազգային և օտարերկրյա արժույթով՝ Caa2-ից դարձնելով Caa3:
Վարկանշային կանխատեսումը մնացել է նույնը՝ «բացասական», ըստ Korrepondent.net-ի՝ ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում:
Անցած շաբաթ գործակալությունն իջեցրել էր Ուկրաինայի եվրոպարտատոմսերի վարկանիշը՝ Саа2-ից դարձնելով Caa3: Գործակալությունն իր գործողությունները պարզաբանել էր Ուկրաինայի տնտեսական խնդիրների սրմամբ:







































