Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ից կրած պարտությունը (2:0):
«Խաղի սկզբից ցանկալի հաշիվը պահպանելը հակասում է «Ռեալ»-ի փիլիսոփայությանը: «Ռեալ»-ի երկրպագուները երբեք նման ֆուտբոլ չեն հանդուրժի:
Բայց «Ռեալ»-ը բարդ իրավիճակում էր հայտնվել: Առջևում կան կարևոր խաղեր, բայց կան նաև վնասվածք ստացած առանցքային խաղացողներ: Օրինակ՝ Ռոնալդուն, Բեյլը, ով խաղում էր ցավազրկող ներարկվելուց հետո:
Ռոնալդուի՝ խաղադաշտ դուրս գալու պարագայում կարող էր հարցականի տակ դրվել նրա՝ աշխարհի առաջնությանը մասնակցության հարցը: Լավ է, որ ամեն ինչ լավ ավարտ ունեցավ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:









































