Օլիմպիական վազքի չեմպիոն Ուսեյն Բոլթը Լոնդոնի գիշերային ակումբում զանգվածային ծեծկռտուքի մասնակից է եղել: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Հրապարակման համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է 30 մարդ: Նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Ականատեսի խոսքով՝ Բոլթը մի քանի անգամ հարվածել է՝ պաշտպանելով իր ընկերոջը: «Դա վախեցնող էր։ Ես մտածում էի, որ կռիվը երբեք չի ավարտվի »,- ավելացրել է աղբյուրը։