«ԷՏԱ» բասկերի անջատողական կազմակերպությունը պատրաստ է ակտիվացնել իր գործողությունները մի քանի տասնամյակ Իսպանիայի հետ հակամարտելուց հետո խաղաղության հասնելու համար: Այս մասին այսօր գրել է իսպանական մի թերթ, որը համարվում է «ԷՏԱ»-ի խոսափողը:
«Զինված կազմակերպությունը լիովին համոզված է, որ հնարավոր է հասնել խաղաղության բասկերի երկրում և դա հաստատում է իր հայտարարությամբ»,- գրում է թերթը, որից մեջբերել է MIGNews.com կայքը:
Սակայն որոշ փորձագետներ նշում են, թե կազմակերպության այս հայտարարությունն ամենևին էլ պարտադիր չէ, որ ուղղված լինի խաղաղության հաստատմանը, և որ նա պատրաստ է վայր դնելու զենքերը:





































