Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

«Վազգեն Մանուկյանն ադեկվատ չէ. նա հայտնվել է լուսանցքում՝ ինչպես տողի վրա չտեղավորված տառը, գծիկը»

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որի ղեկավարած կառույցը կոչված է խորհրդատվություններով ապահովել կառավարությանը, օր օրի կառավարության, կառավարության ղեկավարի արտահայտած տեսակետների տրամագծորեն հակառակ տեսակետ է հայտնում։

Օրերս ազդարարելով «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի ստեղծման մասին, Վազգեն Մանուկյանը նշել էր, որ իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը. բազմապատկվել են արտաքին քաղաքական մարտահրավերները։

Հակառակ սիրո և հանդուրժողականության խոստումների՝ հանրությանը սևերի ու սպիտակների, մերոնք-ձերոնքի բաժանումը ստեղծել է փոխադարձ ատելության մթնոլորտ։

Իսկ Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակումները, դատական համակարգի դեմ ոտնձգությունները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատությունը» բերում են մենիշխանության հաստատմանը. «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել:

Օրերս իր հերթական հարցազրույցներից մեկի ժամանակ Մանուկյանը կրկին անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ, ընդհանրապես իրավական շրջանակներից դուրս է։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մանուկյանի այս հայտարարություններին, նկատեց, որ եթե քաղաքական միավորի ղեկավարը քաղաքական հայտարարություններ է անում, ապա դա պետք է անի իր քաղաքական կազմակերպության անունից, հակառակ դեպքում դա շիզոֆրենիա է։ «Քաղաքական կուսակցությունը կարծիք ունի այս իրադարձությունների մասին, ինքն էլ այդ քաղաքական կուսակցության հիմնադիրն է, լիդերը, ցեղապետը, ապա պետք է այդ ուժի անունից հայտարարություն անի։ Դա կլինի բնական, սակայն հիմա դա չի արվում, և պետական պաշտոնյան իր ղեկավարին քննադատում է։ Դա էլ ղեկավարի հանդեպ գովք է, քանի որ դա խոսում է ղեկավարի հանդուրժողականության մասին»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում Վազգեն Մանուկյանի առաջարկածը օրակարգից դուրս է, ուշացած. «Օրակարգից դուրս, աշխարհից կտրված, վերնատուն, ներքնահարկ, ընդհատակ, պենտհաուս…. անհասկանալի ու անհետաքրքիր օրակարգ է։ Հենա արդեն մի քանիսն ասում են՝ քաղաքական մի ուժ էլ կա, որ դա հայտարարում է, թող միանան դրանց»։

Մեր դիտարկմանը՝ երբ սահմանադրական մարմնի՝ Հանրային խորհրդի ղեկավարը կառավարության դեմ է դուրս գալիս ու սկսում քննադատել նրա գործունեությունը, դա ինչի՞ մասին է խոսում, և ինչ գնահատական պետք է տալ դրան, Արշակյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ Վազգեն Մանուկյանի կարծիքը մասնավոր կարծիք է։ Հանրային խորհրդում, խորհրդի անդամները չեն կիսում նրա կարծիքը։ Նրա կարծիքը անգամ իր կուսակցությունում չեն կիսում։ Նա չի կարող իր կուսակցությունում մի հարց դնել քվեարկության և անցկացնել։ Ճիշտ այդպես էլ հանրային խորհրդում։ Նա չի կարող այդ կարծիքը անցկացնել ոչ մի տեղ։ Նա փոքրամասնություն է։ Նա մարգինալ է, դրա համար էլ վեր է կացել ու հայտարարում է, թե պենտհաուս է կառուցում»։

Հարցին՝ մարգինալը, փոքրամասնությունը կարո՞ղ է լինել, շարունակել մնալ Հանրային խորհրդի նախագահ, Արշակյանը պատասխանեց. «Նա չգիտի, տեղյակ չի, որ որոշակի կարգավիճակ ունի և այդ կարգավիճակից բխում է որոշակի վարքագիծ։ Մտքով անցել է, կարծիք է հայտնել, ակումբ է բացում։ Բայց դա ոչինչ չի տա նրան։ Վազգեն Մանուկյանը լուսանցքում է, լուսանցքում՝ փախած տառերի պես, չտեղավորված ստորակետի պես, դուրս մնացած գծիկի պես։ Մարգինալը սա է։ Մարդը ադեկվատ չէ ուղղակի։ ԿԸՀ-ի ու ԱԺ-ի վրա գրոհ կազմակերպած մարդը կարո՞ղ է ադեկվատ լինել։ Նա հիմա ինչ էլ հայտարարի, այս կոնտեքստում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում