Թուրքիան հայտարարել է, որ չի հրակոծել Սիրիայի Քոբանի քաղաքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Պաշտպանության նախարարը պնդում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ կոորդինացված գործողություններ է վարում։
«ԱՄՆ-ի կամ միջազգային կոալիցիայի զինվորների հրակոծության մասին խոսք անգամ չի գնում։ Մենք ԱՄՆ-ի հետ անցկացնում ենք բոլոր անհրաժեշտ կոորդինացիոն գործողությունները»,-ասել է Հուլուսի Աքարը։