Երկու մշակողներ միմյանցից անկախ եկել են այն եզրակացության, որ Facebook-ի հավելվածը բացասաբար է ազդում iPhone-ի մարտկոցի աշխատունակության վրա: Դա կապված է այն բանի հետ, որ հավելվածը պահպանում է ակտիվությունը, եթե նույնիսկ հեռախոսը գտնվում է քնի ռեժիմում:
Ինչպես նշում է The Guardian պարբերականը, ի տարբերություն մի շարք այլ սմարթֆոնների՝ Apple-ի արտադրանքն ունի 1.560 միլիամպեր/ժամ հզորությամբ մարտկոց: Դա մոտ կրկնակի թույլ է այլ սմարթֆոններից:
Ինչպես ասել է Apple-ի Genius bar բաժնի նախկին աշխատակից Սկոտ Լավլեյսը, Facebook-ի հավելվածը, որպես կանոն, արագացնում է մարտկոցի լիցքաթափումը: Բացի այդ, այն մշտապես կիրառում է գտնվելու վայրի որոշման ծառայությունը: Հավելվածը նաև մշտապես պահպանում է ակտիվությունն այն պատճառով, որ գրանցում է նոր գրառումներն ու հաղորդագրությունները:
Այդ գործառույթների անջատումը կերկարացնի մարտկոցի աշխատանքը:











































