Համացանցում հայտնվել է տեղեկություն Google-ի կողմից նոր տիպի հեռուստասարքի՝ Android TV-ի թողարկման մասին: Պարզվել է, որ ընկերությունը մտադիր է ինտերֆեյսում միասնական դարձնել նյութերի տարբեր մատակարարների ծառայությունները՝ ստիպելով օգտատերերին մոռանալ այն մասին, որ իրենք դիտում են Hulu, Netflix կամ YouTube: Այս մասին հայտնում է Gigaom-ը:
Օգտատերը կկարողանա փրովայդերների տրամադրած նյութերն ընտրել՝ նավիգացիա կատարելով միասնական մեծ կատալոգում, այլ ոչ թե առաջին հավելվածներ բացելով: Իսկ ամենամեծ առավելությունն այն է, որ ընկերությունը կկարողանա որոնման համար ինդեքսավորել բոլոր նյութերը:
Փորձագետները կարծում են, որ նման սխեման դուր չի գա մատակարարներին: Մեծ տեսածառայությունները, ինչպիսին է, օրինակ, Netflix-ը, վիթխարի միջոցներ է ծախսել սեփական դիզայնի, ինտերֆեյսի և առաջարկների համակարգի ստեղծման համար:
Google-ը պատրաստվում է պայմանավորվել հեռարձակողների հետ՝ տրամադրելու նրանց սեփական դիզայնով ներկայանալու հնարավորություն: Այդ դեպքում ընտրությունը կկատարի օգտատերը:







































