FBI-ի աշխատակիցները ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում ձերբակալել են ծագումով Մարոկկոյից տղամարդու, ով, ինչպես նրանք ենթադրում են, ծրագրում էր ռադիոկառավարվող ինքնաթիռների օգնությամբ ահաբեկչություններ կազմակերպել դպրոցում և համալսարանում: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
27-ամյա Էլ-Մահդի Սեմալի Ֆաթհիի բնակարանում գտել են լարեր և սարքավորումներ: FBI-ի գործակալը մտել է Ֆաթհիի բնակարան և ձայնագրել նրա հետ բոլոր զրույցները, որի ընթացքում պարզվել է, որ մի քանի ամսվա ընթացքում վերջինս ահաբեկչություններ է ծրագրել:
Ֆաթհին մտադիր էր ռումբերը թաքցնել խաղալիք ռադիոկառավարվող ինքնաթիռներում:







































