Ամերիկյան մարսագնաց Curiosity-ն Մարսի մակերևույթին ֆիքսել է առեղծվածային վառ լուսարձակում: Այս մասին գրում է Houston Chronicle թերթը:
Մի շարք պարբերականներում հրապարակված լուսանկարներում երևում է վառ գույնի ուղղահայաց գիծ՝ շատ նման արհեստականի: Գիտնականներից Սքոթ Ուորինգը ենթադրում է, որ դա ապացույցն է այն բանի, որ Մարսի վրա գոյություն ունի «գիտակից» կյանք:
Սակայն մեկ այլ գիտնական՝ Ջասթին Մաքին, կարծում է, որ հնարավոր է՝ դա արևի ճառագայթն է մարսյան ժայռերից մեկի վրա: Մասնագետը չի բացառում նաև, որ դա կարող է լինել նաև արևի ճառագայթի՝ տեսախցիկի վրա ընկնելու արդյունք: