Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Ինչ չափով են մեզ չափելու. հայության ռեժիմը Սիրիայի հարցում

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկը Հայաստանում առաջացրել է սուր արձագանք՝ լիովին հասկանալի պատճառով, ավելի շուտ պատճառներով: Այդ արձագանքի շարքում բավական տարածված է, այսպես ասած, նախատինքը և տեղ-տեղ նույնիսկ «մուննաթը» միջազգային հանրության նկատմամբ, որը չի արգելակում Թուրքիային, լուռ հետևում է, թե ինչ է անում Անկարան: Իհարկե, բարեբախտաբար, այդ հանգամանքը պաշտոնական Երևանի վարքագիծ չէ, պաշտոնական Երևանը պարզապես կոչ է արել միջազգային հանրությանը կանխել հնարավոր ցեղասպանությունը:

Այստեղ, սակայն, դրսևորվում է հայկական հոգեբանության մի կարևոր տարր, որն ի վերջո դառնալով հանրային վարքագծի կանխորոշիչ գործոններից մեկը՝ վերածվում է այդ հանրության պետական վարքագծի կամ դառնում պետական ռացիոնալ վարքագծի որոշակի խոչընդոտ: Նախ՝ պետք է դուրս գալ «միջազգային հանրություն» ասվածի, այսպես ասած, զգայական և վերացական ընկալումից: Միջազգային հանրությունը կա այն ժամանակ, երբ կա այդ հանգամանքը զուտ քաղաքական նկատառումով սեփական շահի համար օգտագործելու անհրաժեշտություն: Օրինակ՝ այդ առումով Հայաստանը հանգամանքը արդյունավետ օգտագործել է Արցախյան հարցում, որտեղ միջազգային հանրություն ասվածի աջակցությունն ենք ունեցել շարժման, պատերազմի և թերևս նաև հետպատերազմական փուլի ընթացքում:

Մյուս կողմից՝ հենց այդ հանգամանքը վկայում է նաև, որ այդ արտահայտությունը «ըստ անհրաժեշտության» ֆորմատ է և իր մեջ ներառում է շատ կոնկրետ հասցեատերեր՝ ուժային կենտրոնների իմաստով. Վաշինգտոն, Թեհրան, Փարիզ, Բեռլին, Մոսկվա, Լոնդոն, արդեն նաև Պեկին, միաժամանակ ռեգիոնալ մայրաքաղաքներ, որտեղ էական հարցեր ու որոշումներ են կայացվում, միաժամանակ կան աշխարհաքաղաքական հակոտնյա դիրքավորումներ, ինչպես արաբական պետությունների շրջանում: Հայաստանը պետք է աշխատի այդ ուժային կենտրոնների հետ, իսկ «մուննաթը» կամ «նախատինքը» ամենևին միջազգային այդ կարևոր աշխատանքի նպաստավոր ուղեկիցներ չեն, անգամ եթե արտահայտվում են հանրային հոգեբանական դրսևորումներով, հանրային սոցցանցային վարքագծի իմաստով:

Ի վերջո, համաշխարհային քաղաքականության մեջ տեղ ու դեր ունեն այն հասարակությունները, ազգերն ու ժողովուրդները՝ անգամ նույնիսկ պետական ինքնիշխան կամ անկախ ֆորմացիա չունենալով, որոնք համաշխարհային իրադարձությունների ընթացքը կարողանում են չափել ու կշռել զգայական տիրույթից դուրս: Որովհետև, դիցուք, աշխարհաքաղաքականության գործընթացում որևէ այլ «ներխուժում» կարող է բխել, օրինակ, հայկական պետական շահից և պահանջել շատ ավելի զուսպ արձագանք կամ լռություն, և մեր վարքագծի հանդեպ կարող են «մուննաթ» գալ այլք:

Ըստ այդմ՝ կոնկրետ Սիրիայի իրավիճակում մեզ իհարկե պետք է առաջնային հոգալ հայերի անվտանգության հարցը, միաժամանակ գործընկերային վստահության մեսիջներ հղել ռեգիոնի մեր գործընկերներին և լայն համատեքստի առումով պարզապես մնալ աշխարհի, համաշխարհային ուժային կենտրոնների հետ աշխատանքային սթափ և սառը ռեժիմում և դրան գալ ոչ միայն լոկ իբրև պետություն, այլ նաև իբրև համաշխարհային պատմության ընթացքին այլևս պետություն ունեցող հասարակություն, ժողովուրդ, ազգ:

Ի վերջո, ինչ չափով որ չափում ենք համաշխարհային զարգացումների ընթացքը, նույն չափով էլ մեզ են չափելու՝ ոչ միայն որպես պետություն, այլև որպես հանրություն, մեր քաղաքական հասունությունն ու բնույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում