Thursday, 18 06 2026
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին

Բալասանյանը չի գործում ինքնագլուխ․ նա սպասարկում է այլ երկրների շահերը

«Այս հայտարարության մեջ առկա է հանցակազմ, որովհետև հնչում է ուղղակի ֆիզիկական ոչնչացման սպառնալիք: Դա չի արդարացնում նաև մարդու, ենթադրենք, հերոսական անցյալը. օրենքի առջև բոլորը հավասար են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կոշտ և անընդունելի ձևակերպումներով վերջին հայտարարությանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ Վիտալի Բալասանյանի այսպիսի հայտարարությունը հետևանք է ոչ միայն այն բանի, որ նա նախորդ հայտարարությունների համար չի պատժվել, այլև այն բանի, որ հեղափոխությունը կիսատ մնաց. «Այսինքն՝ հեղափոխությունը պիտի հաղթանակեր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ներառյալ Արցախի մարզը. եթե մենք Սերժին մերժում ենք այստեղ, ապա ինչպե՞ս ենք սերժականներին թողնում այնտեղ»:

Ինչպես նշեց Արա Պապյանը՝ այսօր այդ մարդիկ համախմբվել են և դարձել են արտաքին ուժերի ձեռքին գործիք. «Բալասանյանը չի գործում ինքնագլուխ, նա պարզապես սպասարկում է այլ երկրների շահերը»:

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի իշխանությունները առայժմ չեն դատապարտել Բալասանյանի այդ հայտարարությունը: «Առավելագույնը եղել է այն, որ նրանք հայտարարել են, թե դա իր անձնական կարծիքն է և չի արտահայտում իշխանության տեսակետը: Բայց ես նորից եմ կրկնում՝ սա կարծիք չէ, սա սպառնալիք է. փորձ է արվում, իրենց իսկ բառերով ասած, սեպ խրել Հայաստանի և Հայաստանի մաս հանդիսացող Արցախի միջև, անվստահություն, անապահովության զգացողություն սերմանել արցախաբնակների մեջ՝ օտարերկրյա խաղաղարար ուժեր Արցախ մտցնելու համար՝ ասելով, թե հայաստանցիներն այլևս մեզ չեն օգնում»,- կարծում է Արա Պապյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում