Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի պրոֆեսորական կոչումը շնորհվել է կեղծիքի՞ միջոցով. խոսնակը ապատեղեկատվություն է որակում

Վերջին շրջանում շատ է խոսվում նախկին իշխանությունների ժամանակ գիտական կոչումների և աստիճանների շնորհումների ժամանակ տեղ գտած ապօրինությունների մասին: Դրանք հատկապես ակտիվացան, երբ պարզվեց, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ կան գրագողության տարրեր:

Հետաքրքիր էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պատասխանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե անհրաժեշտ է ստուգել բոլոր գործող ռեկտորների ատենախոսությունները: Նախարարը, ի պատասխան հարցի, խուսափողական պատասխան տվեց, թե ԿԳՄՍ-ն նման լիազորություն չունի և անհրաժեշտ է որևէ անձից դիմում՝ հանձնաժողով կազմելու և ատենախոսությունները ուսումնասիրելու համար:

Մեր ձեռքի տակ հայտնված նյութերի համաձայն՝ շուտով հասունանալու է ևս մեկ սկանդալ գիտական հանրությունում, որը, կարծում ենք, անհետևանք չի մնա: Խոսքն այս անգամ գիտական կոչմանն է վերաբերում և ոչ թե աստիճանին: Համաձայն այդ նյութերի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի պրոֆեսորական կոչումը շնորհվել է կեղծիքի միջոցով՝ շրջանցելով օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Բանն այն է, որ 2001թ. հուլիսի 9-ի կառավարության 615 որոշման 6-րդ կետի ա) մասի համաձայն՝ պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող այն անձանց, ովքեր ունեն գիտական կոչում շնորհող բուհում առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, վերջին 5 տարվա ընթացքում այդ բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոկտորական ատենախոսություն պաշտպանելուց հետո ունեն տվյալ բնագավառում 5-ից ավելի հրատարակված գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` միջազգային գիտական ամսագրում տպագրված հոդված՝ բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների), ղեկավարել են պաշտպանած ատենախոսություն կամ նախարարության կողմից երաշխավորված դասագրքի` առանց համահեղինակների, կամ առնվազն 3 դասագրքի` համահեղինակներով, հեղինակ են:

Արմեն Մուրադյանին ԵՊԲՀ գիտական խորհրդի 29.10.2014թ. նիստի միջնորդությամբ ՀՀ ԲՈԿ-ը 20.01.2015թ. շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում կեղծ փաստաթղթերի հիման վրա, քանի որ Մուրադյանն իր դիմումի համաձայն 24.10.2011թ. ազատվել է աշխատանքից ԵՊԲՀ-ից այն ժամանակվա ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանի հետ տարաձայնությունների պատճառով: Այսինքն՝ նա պրոֆեսորական կոչման շնորհմանը նախորդող հինգ տարիների ընթացքում չի աշխատել ԵՊԲՀ-ում և չի իրականացրել գիտամանկավարժական գործունեություն: Նա վերականգնվել է ԵՊԲՀ-ում աշխատանքի միայն իր նախարար նշանակվելուց հետո` 2014-ի մայիսին: Եվ փաստորեն օրենքի շրջանցումով նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

ԵՊԲՀ-ի խոսնակ Շուշան Դանիելյանը վերը նշվածը ապատեղեկատվություն որակեց։ «Դա բացարձակ սուտ է և ապատեղեկատվություն է։

Նշված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ Արմեն Մուրադյանը 2002-2011 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, եղել է համալսարանում ամբիոնի վարիչ։ «Արմեն Մուրադյանը 30 տարուց ավելի ստաժ ունի։ Նա միայն 6 տարի, այսինքն՝ ձեր նշած 5 տարուց ավելի, ամբիոնի վարիչ է եղել ԵՊԲՀ-ում։ Սա պաշտոնական է՝ աշխատանքային գրքույկով հաստատված։ Արմեն Մուրադյանը 19 գիտական աշխատանքի հեղինակ է, որը բացառիկ արդյունք է։ Ընդ որում՝ նրա գիտական աշխատանքների ղեկավարները Հայաստանից էլ չեն։ Անգամ բարոյականության տեսանկյունից ճիշտ չէ կասկածի տակ դնել Արմեն Մուրադյանի պրոֆեսորի կոչումը»,- ընդգծեց Շուշան Դանիելյանը, որպես իր ասածների ապացույց ուղարկելով մեզ Արմեն Մուրադյանի աշխատանքային գրքույկի պատճենը։

Նշենք, սակայն, որ խոսքը պրոֆեսորական կոչման շնորհմանը նախորդող վերջին հինգ տարիների մասին է, որը, Արմեն Մուրադյանի դեպքում, ակնհայտորեն չի համապատասխանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում