Առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել և մեկը վիրավորվել այն բանից հետո, երբ Աֆղանստանի Քունար նահանգի Ասմար գավառում ՆԱՏՕ-ն ռմբակոծություններ է իրականացրել: Այս մասին հայտարարել է Քունարի նահանգապետ Սաիդ Ֆադլուլահ Ուահիդին:
Նահանգապետի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին Սեուրի գյուղի մոտ:
Առավոտյան գրոհայինները հրթիռակոծել էին ամերիկյան ռազմաբազան, որին ի պատասխան օդ էին հանվել ՆԱՏՕ իքննաթիռները: Ռումբերից մեկն ընկել էր բնակելի տան վրա՝ սպանելով 4 խաղաղ բնակչի:








































