Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալեց ֆրանսիական ՊՍԺ-ին: Կողմերի առաջին մրցավեճում 3:1 հաշվով հաղթանակ էր տոնել ֆրանսիական ակումբը:
Առաջին խաղակեսում մեկ գոլ գրանցվեց. անգլիական ակումբին հաշվի մեջ առաջ մղեց Անդրե Շյուռլեն: Երկրորդ 45 րոպեների ընթացքում Ժոզե Մոուրինյոյի սաներին այդպես էլ չէր հաջողվում ևս մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Դեմբա Բայի խփած գոլը լոնդոնցիներին կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն տվեց:
«Չելսի» – ՊՍԺ` 2:0
1:0 Շյուռլե (32’), 2:0 Բա (87’)









































