Ամերիկացի փոփ-երգչուհին պատմել է իր դիետայի մասին, որի շնորհիվ դստեր՝ Բլու Այվիի ծննդից հետո կարողացավ վերագտնել գեղեցիկ կազմվածքը՝ հայտնում է viva.ua-ն:
Բեյոնսեի գլխավոր գաղտնիքը ոչ թե պլաստիկ վիրահատություններն են, այլ մարզումներն ու ճիշտ դիետան, որը երգչուհին մշակել է իր դիետոլոգի հետ տարիներ շարունակ:
Հայտնի է, որ երգչուհին ու նրա ամուսինը՝ Ջեյ Զին, հետևում են ֆիթնեսի մարզիչ Մարկո Բորգեսի 22-օրյա դիետային, որն իր հաճախորդներին առաջարկում է 22 օրով հրաժարվել մսից ու ամինաթթուներից:
Մարկոյի կարծիքով՝ նման դիետան ոչ միայն օգնում է նիհարել, այլև բարենպաստ ազդեցություն է գործում սրտանոթային համակարգի վրա ու արագացնում մետաբոլիզմը:
«Ես կարող եմ ուտել այն ամենը, ինչ ցանկանում եմ, ու չեմ կարող բաց թողնել մարզումները, անգամ եթե շատ եմ ցանկանում: Կազմվածքս պահպանելը իմ աշխատանքի մի մասն է»,- անկեղծանում է Բեյոնսեն:
«Նույնիսկ հյուրախաղերով շրջագայելիս յուրաքանչյուր ազատ րոպեին վարժություններ եմ անում: Շաբաթական 5 օր 30 րոպեով մարզումները պարտադիր են»,- ասում է երգչուհին:













































