Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է ակումբակիցներին, որ ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 40 մլն ֆունտ վճարել կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց, սակայն «Բավարիա»-ի ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել Կրոսի ծառայություններից:
Mirror-ը նշում է, որ ֆուտբոլիստի բանակցությունները «Բավարիա»-ի հետ նոր պայմանագրի շուրջ դադարցվել են, իսկ «Յունայթեդ»-ը պատրաստ է ավելացնել Կրոսի աշխատավարձը` շաբաթական առաջարկելով 200 հազար ֆունտ:







































