Աֆղանստանի նախագահական ընտրություններում առաջատար երկու թեկնածուները որոշել են, որ իրենց միջև ձայների փոքր տարբերության դեպքում երկրորդ փուլը լավագույն տարբերակն է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընտրությունների ֆավորիտներից մեկը՝ երկրի նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան, ասել է, որ պետք է աֆղանցիներին «երկրորդ հնարավորություն» տալ:
Հաղթանակի մյուս գլխավոր հավակնորդը ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին է:












































